
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած այն բոլոր արդարացումներին, թե իր գրպանները ծակ և դատարկ են, այնուամենայնիվ, ինչպես արդեն նկատել ենք, Նիկոլ Փաշինյանի խոսքը գրեթե երբեք գործ չի դառնում: Ինչպես գրվեց մամուլում՝ Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 միլիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրահը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է:
Իսկ ահա մեր աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ զարմուհին բավականին մեծ բիզնեսներ ունի նաև ՀՀ-ում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ինքը Դիանա Փաշինյանը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ունի մեկ հյուրանոց և երկու ռեստորան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում