«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջին ազգային գնդի ստեղծման պատմական նշանակությունը
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջին ազգային գնդի ստեղծման պատմական նշանակությունը

«1988 թ. ծայր առած ազգային-ազատագրական շարժումը բազմաթիվ հարցականների առաջ էր կանգնեցրել հայ ժողովրդին: Ոգեւորությունը համազգային էր, բայց սխալվելու դեպքում կորուստները նույնպես կարող էին լինել համազգային:

Հարկավոր էր մտածել ազգային կանոնավոր բանակի ստեղծման մասին, ինչը խորհրդային իշխանության պայմաններում պարզապես հնարավոր չէր: Եվ, ահա, 1990 թ. օգոստոսի 21-ին ՀԽՍՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի հրամանով որոշում ընդունվեց հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին, ինչը խորիմաստ դիվանագիտական քայլ էր խորհրդային վարչակարգի վերահսկողությության պայմաններում սեփական զինված ուժեր ստեղծելու ուղղությամբ:

Նույն թվականի սեպտեմբերի 13-ին, նախարարների խորհրդի թիվ 20 որոշմամբ դրվեց գնդի կազմավորման սկիզբը: Հատուկ գնդի զինվորները, բացի հանրապետության սահմանային ծառայությունից, հերոսաբար մարտնչեցին Գետաշենում, Շահումյանում, Արցախի  Հանրապետության բազմաթիվ թեժ կետերում: Հետագայում, մինչեւ հրադադար, ակտիվորեն մասնակցեցին բազմաթիվ մարտական գործողությունների: Մեծ է առաջին ազգային գնդի դերն անկախության եւ ազգային պետականության ստեղծման գործում: Այն մեծ ավանդ ներդրեց ոչ միայն ազատագրական պատերազմի, այլեւ ազգային կանոնավոր բանակի կազմավորման համար: Հատուկ գնդի ստորաբաժանումների հիմքի վրա, փաստորեն, ստեղծվեց ժամանակակից ազգային բանակը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։