Գրետա Թունբերգի անունն ապրանքանիշ կդառնա
Advertisement 1000 x 90

Գրետա Թունբերգի անունն ապրանքանիշ կդառնա

Շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն իր անունը եւ դպրոցականների միջազգային հասարակական շարժման անվանումը որպես ապրանքանիշ գրանցելու հայտ Է ներկայացրել: Այդ մասին նա պատմել Է իր Instagram-օգտահաշվում:

«Այս գործողությունն անհրաժեշտ Է շարժումը եւ նրա գործունեությունը պաշտպանելու համար»,- պատմել Է Թունբերգը՝ հավելելով, որ հաճախ իր անունը եւ Fridays For Future (դպրոցական դասադուլներ հանուն կլիմայի, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում) շարժման անվանումն սկսել են օգտագործել ապօրինաբար, այդ թվում նաեւ առեւտրային նպատակներով՝ առանց իր համաձայնության:

Նա նաեւ պատմել Է այն դեպքերի մասին, երբ մարդիկ ներկայանում են որպես Գրետա Թունբերգ, որպեսզի շփվեն բարձրաստիճան անձանց, քաղաքական գործիչների, զանգվածային լրատվամիջոցների եւ արվեստի գործիչների հետ: