Տղամարդը 10 տարի տառապել է գլխացավից․ նրա ուղեղում որդ են գտել
Advertisement 1000 x 90

Տղամարդը 10 տարի տառապել է գլխացավից․ նրա ուղեղում որդ են գտել

Տեխաս նահանգից Ջերարդո անունով տղամարդն ավելի քան 10 տարի տառապել է գլխացավերից։ Ինչպես պարզվել է, նրա գլխուղեղում հսկայական երիզորդ է եղել։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մոտ մեկ տարի առաջ Ջերարդոն ուշաթափվել է ֆուտբոլային խաղի ժամանակ։ Հիվանդանոցում, ուր դիմել է դրանից հետո, նա պատմել է, որ իրեն հաճախ են անհանգստացնում գլխացավերը եւ սրտխառնոցը, ինչպես նաեւ հաճախ ուշաթափություններ են լինում։

Ջերարդոյին ՄՌՏ են արել, որը նրա ուղեղում մոտ 4 սանտիմետրանոց տարօրինակ նորագոյացություն է ցույց է տվել։ Հետագա հետազոտությունները հայտնաբերել են, որ դա ամենեւին էլ ուռուցք չէ, այլ՝ երիզորդ։ Ինչպես պարզվել է, այն ավելի քան տասը տարի ապրել է պացիենտի գլխում։

Մասնագետների կարծիքով՝ որդը նրա օրգանիզմում հայտնվել է վատ տապակած խոզի մսի պատճառով, որը Ջերարդոն մոտ 10 տարի առաջ կերել է Մեքսիկայում։ Հետաքրքիր է, որ դրանից ոչ շատ առաջ նման որդ հանել են նաեւ նրա քրոջ ուղեղից։ Հավանաբար նրանք միասին են վարակվել։

Նեյրովիրաբույժները բարդ վիրահատություն են կատարել եւ ամբողջովին հանել են երիզորդին Ջերարդոյի գլխուղեղից։ Նրանք խոստովանել են, որ երիզորդները ծայրահեղ հազվադեպ են ուղեղի մեջ հայտնվում։ Ձվերը կարող են օրգանիզմի ներսում ապրել եւ որեւէ ախտանշան չառաջացնել, քանի դեռ չեն հասել բավական մեծ չափերի։ Այդ դեպքում նրանք կարող են սպառնալ վարակվածի առողջությանը եւ կյանքին։

Այժմ Ջերարդոն վերականգնվում է վիրահատությունից հետո եւ ծրագրում է վերադառնալ աշխատանքի։ Նրա ինքնազգացողությունը նկատելիորեն լավացել է, եւ գլխացավերն այլեւս չեն անհանգստացնում։

med.news.am