Տղամարդը ստիպված է հեռանալ Չինաստանից երեխայի հետ, բայց առանց կնոջ. կորոնավիրուսը ընտանիքներ է բաժանում
Advertisement 1000 x 90

Տղամարդը ստիպված է հեռանալ Չինաստանից երեխայի հետ, բայց առանց կնոջ. կորոնավիրուսը ընտանիքներ է բաժանում

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բաժանում է ընտանիքներին. Ջեֆ Սիդլը Մեծ Բրիտանիայից ստիպված է թողնել չինուհի կնոջը եւ հեռանալ վիրուսի բռնկման էպիկենտրոնից 9-ամյա դստեր հետ։

Ինչպես ներկայացնում է BBC-ն, նրա կինը՝ Սինդին, եւ աղջիկը եկել էին Հուբեյ՝ նշելու չինական Նոր տարին ազգականների հետ։ Հենց այդ նահանգում է գտնվում Ուհան քաղաքը՝ բռնկման էպիկենտրոնը։ Դա մեծ քաղաք է, որտեղ ապրում, աշխատում եւ սովորում են տասնյակ հազարավոր օտարերկրացիներ։ Շատ երկրներ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին այդ քաղաքից։

Ջեֆը եւ նրա ընտանիքը պետք է տուն մեկնեին փետրվարի 1-ին, բայց նրանց չվերթը Ուհանից չեղարկվեց. քաղաքը փակ է։

Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիան նախատեսում է իր քաղաքացիների հետեւից ինքնաթիռ ուղարկել, բայց Ջեֆին բրիտանական հյուպատոսարանում հստակ հասկացրել են, որ թռչել կարող են միայն ինքն ու երեխան. բանն այն է, որ Սինդին Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ. նա միայն կեցության իրավունք ունի։

Ամուսինները ստիպված էին որոշել՝ կամ ամուսինը մեկնում է երեխայի հետ, կամ բոլոր երեքն էլ մնում են Չինաստանում։ Արդյունքում՝ նրանք որոշեցին, որ ավելի լավ է Ջեֆը հեռանա երեխայի հետ, թեեւ աղջիկը, իմանալով այդ մասին, սկսեց լաց լինել։

Ամուսինները որոշումը դժվար կայացրին, բայց այն իրագործելն էլ հեշտ չի լինելու. մինչեւ օդանավակայան տղամարդը երեխայի հետ պետք է հասնի ինքնուրույն։ Մինչեւ օդանավակայան մեքենայով ճանապարհը 3 ժամ է, բայց բոլոր ճանապարհները փակ են։

«Մենք զանգահարեցինք չինական իշխանություններին, եւ նրանք ասացին, որ բրիտանական կողմը պետք է ներկայացնի հատուկ դիվանագիտական փաստաթուղթ, որպեսզի մեզ տանեն։ Իսկ Ֆորին-օֆիսում ասացին, որ նման փաստաթուղթ տալու հնարավորություն չունեն»,- ասել է Ջեֆը BBC-ին։

news.am



Նման նյութեր