
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որը հունվարին մրցույթ Էր հայտարարել աղջիկների համար, որոնք կցանկանային իր հետ Լուսին թռչել եւ դառնալ իր կյանքի ընկերը, հայտարարել Է ծրագրի դադարեցման մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է Twitter-ի նրա Էջում:
«Անձնական բնույթի պատճառներով ես նախօրյակին AbemaTV-ին տեղեկացրեցի հարսնախոսության շոուին այլեւս չմասնակցելու՝ իմ որոշման մասին եւ այդ առնչությամբ պահանջեցի չեղյալ հայտարարել ծրագրերը»,- ասված Է միլիարդատիրոջ հաղորդագրության մեջ:
Մաեձավան ճշտել Է, որ հայտ Է ներկայացրել ավելի քան 27,7 հազար մարդ: Մրցույթի սկզբնական պայմանների համաձայն՝ հայտեր կարող Էին տալ նրանք, ովքեր «ամուսնացած չեն, 20-ից բարձր տարիքի են, տրամադրված են դրականորեն եւ ուրախ»:
Բացի դրանից, հավակնորդները պետք Է պատրաստ լինեին լրջորեն ձեռնամուխ լինել թռիչքի նախապատրաստմանը: «Ես գիտակցում եմ, որ հիասթափեցրել եմ բազմաթիվ մարդկանց: Բոլորից ներողություն եմ խնդրում իմ անվայել գործողությունների համար»,- հավելել Է նա մի այլ հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: