Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքում հարվածել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դեմքին: Այդ մասին հայտնել Է «Sputnik Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Մթավարի արխի» հեռուստաալիքը: Գվարամիան հանդես Էր գալիս որպես «Մթավարի արխ»-ի համասեփականատեր Գեորգի Ռուրուայի փաստաբան, որին մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ:
Թբիլիսիում ծեծի են ենթարկել «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենին
| Դիտվել է`
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ոստիկանությանը հաջողվել Է ձերբակալել հարձակվողին: Նրան ու եւս երեք հոգու հարցաքննում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Գվարամիան, որը գլխավորել Է ընդդիմադիր «Ռուսթավի 2»-ը, պաշտոնից հեռացվել Է անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ հեռուստաալիքը փոխեց սեփականատերերին: Օգոստոսին նա հայտնել Է, որ հիմնել Է «Մթավարի արխի» նոր հեռուստաընկերությունը: Ավելի ուշ Վրաստանի Գլխավոր դատախազությունը նրան մեղադրել Է «Ռուսթավի 2»-ին ավելի քան երկու միլիոն դոլար գումարի դիտավորյալ դրամական վնաս պատճառելու մեջ: Դատարանը Գվարամիայի համար նշանակել Է գրավ ավելի քան 13 հազար դոլարի չափով: Դեկտեմբերին Գվարամիան հայտարարել Է, որ ընտանիքի հետ հեռանում Է Վրաստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ