Ռուսաստանը 16 անցակետ կփակի Չինաստանի հետ սահմանում
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը 16 անցակետ կփակի Չինաստանի հետ սահմանում

Ռուսաստան կորոնավիրուսի թափանցումը կանխելու համար Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր կփակվեն տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերից: Կառավարության համապատասխան կարգադրությունը, որն ստորագրվել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից, հրապարակված Է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության, Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության եւ Ռոսպոտրեբնադզորի» հետ համատեղ 2020 թվականի հունվարի 31-ի տեղական ժամանակով կեսգիշերից սահմանափակել երթեւեկությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի առանձին տեղամասերի անցակետերով»,- ասված Է փաստաթղթում: Այդ ցանկում տեղ Է գտել 16 անցակետ, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային: Փաստաթղթում մատնանշված Է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»: Ընդսմին նշվում Է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված Է հիմնավորված պատճառներով եւ կրում Է «բացառապես ժամանակավոր բնույթ»: