Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նոր հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Գերագույն ռադայի «Ընդդիմության հարթակ` հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Ռենատ Կուզմինը: Կուզմինը նշել է, որ գործով ներգրավված են նաև Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Պատգամավորը պարզաբանել է, որ հետաքննվելու են «Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի ներկայացրած փաստերը»:
Կուզմինը ներկայացրել է փաստաթղթերի լուսանկարները, որոնք հաստատում են հետաքննության մեկնարկը: Ավելին, փաստաթղթում բոլոր ներգրավված անձինք, բացառությամբ Պորոշենկոյի, նշվում են որպես «անհայտ անձինք»: