Թագավորական տիտղոսներից հրաժարվելու եւ Կանադա տեղափոխվելու որոշումից երկու շաբաթ անց արքայազն Հարին ու Մեգան Մարքլը դաժան քննադատության են ենթարկվում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում։ Հարիի ընկերը՝ Նաչո Ֆիգերասը, որոշել է պաշտպանել եւ պարզաբանել՝ ինչու է արքայազնը նման որոշում կայացնել։
«Մի քանի օր առաջ խոսել եմ Հարիի հետ։ Նա տանջվում է իր հետ կատարվածից, նրանից, որ շատ մարդիկ դատապարտում են նրան։ Նա իրեն պահում է որպես հայր, փորձում է պաշտպանել իր երեխային եւ կնոջը ցանկացած գնով։ Նա անհավանական մարդ է դարձել, տղամարդ, որով նրա մայրը կհպարտանար (հանգուցյալ արքայադուստր Դիանան)։ Ես սիրում եմ նրան որպես լավ մարդ եւ շատ ուրախ իր կյանքի նոր մասի համար»,- պատմել է Նաչո Ֆիգերասը։
Ավելի մանրամասն՝ news.am