Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան: «Բիլլի Այլիշը «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը բեմ կբարձրանա հատուկ ելույթի համար»,- հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:
Հունվարի 26-ին Բիլլի Այլիշը դարձել Է Grammy երաժշտական մրցանակի հաղթահերոսը: 18-ամյա երգչուհին հինգ «Գրեմմի» Է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության (“Bad guy”), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի (“When We All Fall Asleep, Where Do We Go?”) համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ: Բացի այդ, Այլիշը դարձել Է «Գրեմմի»-ի ամենաերիտասարդ դափնեկիրը՝ գերազանցելով այն ռեկորդը, որը 2010 թվականին սահմանել Էր Թեյլոր Սվիֆթը:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 9-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումը հեռարձակելու Է ABC հեռուստաընկերությունը: Արարողությունը, ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի առանց հիմնական հաղորդավարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: