Ի վերջո, ի՞նչ ա 200 հազար դրամ աշխատավարձը։ Մարդը աշխատում ա շաբաթական 45 ժամ, ամսական՝ մոտ 180 ժամ։ Ստացվում ա, որ էդ «փառահեղ աշխատավարրձը» ընդամենը 1000 դրամ ժամավճար ա, էդքան վաստակում ա տաքսիստը։ Դա պիտի լիներ նվազագույնը։ Այսինքն, եթե դու մարդուց պահանջում ես, որ ամսական 180 ժամ լինի քո տրամադրության տակ, բա փոխարենը մի 200.000 դրամ էլ չտա՞ս։ Դրանից պակասը ճորտատիրություն ա։
Գերմանիայում (առնվազն Բավարիայում) ՈՐԵՎԷ գործի համար 8 եվրոյից պակաս ժամավճարը արգելված ա օրենքով։ Շթայնբրուքը էն տարի ուզում էր դառնար կանցլեր, Մերկելին քննադատում էր, ասում էր. «Էս ի՞նչ երկիր ես սարքել, տեղ կա մարդիկ ժամը 6 եվրոյով են աշխատում»։ Հայաստանում չեմ ասում 8 եվրո, բայց պիտի օրենքով արգելել 1000 դրամից պակաս ժամավճար որևէ աշխատանքի համար։ Lucy Kocharyanը ասում ա՝ պահանջարկ-առաջարկն ա ստեղծում գին։ Իհարկե էդպես ա։ Դրա համար օրենքով պիտի կարգավորել հարցը։ Ոչ մեկը բարոյական նկատառումից ելնելով չի տա 500.000 եթե 100.000-ով մարդիկ խնդրում են։ Նույնիսկ եթե 100.000-ով խնդրում են, գործատուն պիտի իրավունք չունենա ժամի համար տալ 500 դրամ։ Օրենք խախտողը պիտի պատժվի։ Իսկ էսօր ո՞վ չգիտի, որ տեղեր կան 100-200 դրամ են տալիս ժամի համար։ Եթե 180 ժամ աշխատող հավաքարարը, բեռնակիրը վաստակեն 200.000 դրամ, բարձր մասնագիտացում ունեցող գործի համար ո՛չ մեկը 400-500 հազարից պակաս աշխատող չի գտնի։ Ու թող ոչ ոք չասի, թե՝ «բա գործատուն որտեղի՞ց փող աշխատի, որ էդքան փող էլ տա աշխատողին»։ Եթե գործատուն համարում ա, որ 200-500 դրամ ժամավճարը մեծ փող ա, թող ինքը իր գործի համար աշխատի, տեսնեմ՝ դուրը կգա՞։
Բայց սա մեդալի միայն մի կողմն ա։ Էսօրվա դրությամբ 100.000 դրամ ստացող մարդիկ կան, որոնք սկի 100 դրամի որակավորում չունեն։ Ես, որպես գործատու, ամսական 10 դրամ էլ չէի տա, որովհետև զրո են – ոչ աշխատելու ցանկություն ունեն, ոչ կարողություն, ոչ հավես, ոչ մոտիվացիա։ Իսկ որ ասես՝ կլինի՞ մի երկու բան սովորես՝ էդ «սովորել» բառից կվիրավորվեն։ Ա՛յ, եթե ցածր աշխատավարձը արգելվի, էդ մարդիկ իրենց ծոծորակը կտեսնեն, բայց էդ մոտեցումով սկի բանվորի աշխատանք չեն գտնի։ Աշխատանքը պայքար ա, աշխատանքը մրցույթ ա, աշխատանքը գիշերները չքնել ա, մտածմունք ա, որակավորում բարձրացնել ա ևն, ևն։ Սա ոչ 20-րդ դարն ա, ոչ էլ Խորհրդային միությունը, որտեղ աշխատանքի ընդունվելու մրցակցություն չկար։ Մրցակցային մթնոլորտը կստիպի, որ 18 տարեկանից բուհերում 4-5 տարի լոդրությամբ զբաղվելու, աղջիկ կպցնելու, ծխելու ու այլ հիմարույթուններով զբաղվելու փոխարեն (իսկ աղջիկները՝ առավոտից իրիկուն շորի, շպարի ու ինստագրամի մասին մտածելու փոխարեն), ուսանողները իմանային, որ եթե իրենք գիշեր-ցերեկ որակավորում չստանան, իրենք 21-րդ դարում գոյատևելու շանս չունեն։ Որ իմանան, որ դասախոսի մոտ մուրացած գնահատականով իրենք վաղը հայտնվելու են ցեխի մեջ։ Որ մի օր մտածեն-հասկանան, թե ի վերջո աշխատաշուկայում ինչի՞ կարիք կա։ Ինչի՞ հանդեպ պահանջարկ կա, գնամ-որակավորում ստանամ էդ պահանջարկը բավարարեմ։ Էս ա ճանապարհը։ Մարդ կա ասում ա՝ էս 3 տարի ա գործ չեմ գտնում։ Ուզում եմ ասել՝ տղա ջան, կամ աղջիկ ջան (կամ հարգելի պարոն, տիկին) իսկ դու էս 3 տարվա ընթացքում որպես մասնագետ ինչքա՞ն ես առաջադիմել։ Իսկ դու խաբար ե՞ս, որ հնարավոր է երեք տարում զրոյից մասնագիտություն ձեռք բերել և աշխատանք գտնել։ Կարճ ասած, ուսման և աշխատաշուկայի տեսանկյունից մենք դեռ քարե դարում ենք։
Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: