
Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել, որով Apple և Broadcom ընկերությունները պարտավորվում են վճարել տեխնոլոգիաների գողացման համար պատմության մեջ ամենամեծ տուգանքը:
Միասին Կուպերտինոյի ընկերությունը և Broadcom-ը պարտավոր են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանին վճարել 1.1 մլրդ. դոլար, որից 837 միլիոնը պետք է վճարի Apple-ը:
Caltech-ում համարում են, որ Broadcom-ը օգտագործել է մի շարք տեխնոլոգիաներ Apple-ի տարբեր սարքավորումների մեջ, որոնք ի սկզբանե պատենտավորվել են հենց համալսարանի կողմից:
Այս հարցով դատական գործընթացը սկսել է 2016 թվականից: Ընկերությունները մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը: