Aybuben Ventures-ը ծրագրում է $50 մլն ներդնել Հայաստանի ՏՏ ոլորտում
Advertisement 1000 x 90

Aybuben Ventures-ը ծրագրում է $50 մլն ներդնել Հայաստանի ՏՏ ոլորտում

Aybuben Ventures-ը ծրագրում է առաջիկայում $50 մլն ներդրում կատարել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում, հայտարարել է վենչուրային հիմադրամի հիմնադիր գործընկեր Ալեքսանդր Սմբատյանը:

Aybuben Ventures-ը, որի գործունեության մեկնարկի մասին հայտարարվեց WCIT 2019-ի շրջանակում, իրեն դիրքավորում է որպես «առաջին համահայկական վենչուրային հիմնադրամ՝ Հայաստանի և հայերի համար»:

«Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ հետաքրքրված կլինեն մեր հիմնադրամով, և մենք համոզված ենք, որ շատերը մեզ կօգնեն կապեր հաստատել նաև այլ միջազգային ներդրողների հետ»,- նշել է Ալեքսանդր Սմբատյանը, նաև տեղեկացրել է, որ 2020-2022թթ. ծրագրում են ներդրում կատարել ավելի քան 15 ընկերություններում, իսկ յուրաքանչյուր ներդրման միջին չափը կտատանվի $1 մլն-ից $3 մլն-ի սահմանում, այս մասին գրում է iTel.am-ը՝ հղում կատարելով Entrepreneur.com-ին:

vnews.am



Նման նյութեր