Ուզում էր Սերժ Սարգսյանի հետ «թռնել», բայց «քայլեց» Նիկոլ Փաշինյանի հետ. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուզում էր Սերժ Սարգսյանի հետ «թռնել», բայց «քայլեց» Նիկոլ Փաշինյանի հետ. politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում իր ու իր թիմի սկզբունքային և ինտելեկտուալ լինելու մասին։ Ցավով պետք է արձանագրել, որ վարչապետ Փաշինյանի գնահատականը իր ու իր թիմի մասով բավական չափազանցված են։

Նոր իշխանություններին ինտելեկտուլ անվանելը մեղք է, իսկ սկզբունքայնության մասին խոսելը նման է հայհոյանքի։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմի բազմաթիվ անդամներ առնվազն մի քանի անգամ թիմ ու գաղափարախոսություն  են փոխել։

Նոր իշխանության նման դեմքերից է պատգամավոր Վիկտոր Ենգրբարյանը։ Նա հասցրել է լինել ԲՀԿ-ից, «Լուսավոր Հայաստանից» և որ ամենակարևորն է ժամանակին նրա ամենասիրելի հասցեներից մեկը Մելիք Ադամյան 2-ն էր։

Ենգիբարյանը այնքան էր կապված նախկին իշխանություններին, որ անգամ ստորագարահավք էր կազմակերպել և պատրաստակամություն էր հայտնել միանալ Երևանից Ստեփանակերտ թռնող առաջին ինքնաթիռի ուղևոր Սերժ Սարգսյանին։ Ցավոք սրտի Ենգրբարյանը չկարողացավ «թռնել» Սերժ Սարգսյանի հետ, բայց փոխարենը կարողացավ ձևացնել, թե «քայլել» է Նիկոլ Փաշինյանի հետ ու պատգամավորական մանդատի արժանացավ։

Ու հիմա չորս-հինգ թիմ փոխած գործիչը անհանդուրժող է ոչ սկզբունքային գործիչների նկատմամբ, իսկ նախկին իշխանությունների հետ անգամ ամենահեռակա կապ ունեցողներին համարում է «լափամանից զրկվածներ»։

politik.am



Նման նյութեր