Փետրվարի 15-ին լրանում է ցրտահարության դեմ ապահովագրության ժամկետը, իսկ մարտի 25-ին՝ կարկտահարության և հրդեհի: Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության պատասխանատուները հորդորում են գյուղացիներին գնել վաճառքի պայմանագրեր: Առայժմ պայմանագրերը կնքվում են ծիրանի և խաղողի այգիների համար, շուտով հասանելի կլինի հացահատիկը, դեղձն ու խնձորը: Արմավիրի մարզում առաջարկվել է գործարքը կազմակերպել գյուղերում:
Անցած տարվա սեպտեմբերից գյուղատնտեսության մեջ ներդրվել է ապահովագրության համակարգը, որով ծիրանի և խաղողի այգիները ապահովագրվելու են գարնանային ցրտահարությունից, կարկուտից և հրդեհից: Արմավիրի մարզում հասանելի են նախատեսված բոլոր ռիսկերը: Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հորդորում է գյուղացիներին վաճառքի պայմանագրեր ձեռք բերել ապահովագրող 3 ընկերությունում. «Ռոսգոսստրախ Արմենիա, Սիլ Ինշուրանս, Ինգո Արմենիա, բոլորին ասեք, որ գնան և հնարավորինս շատ ձեռք բերեն»:
Ավելի մանրամասն՝ armradio.am