Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել Է Կիջի կառավարական պալատը: Ինչպես նշվում Է, Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 30-ի երեկոյան Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ երկիրը դադարեցրել Է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Կոնտեն նաև ճշտել Է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել Է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել և հոսպիտալացվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: