Մեծ Բրիտանիայում ախտորոշել են կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում ախտորոշել են կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը

Բրիտանացի բժիշկներն ախտորոշել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել Է Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությունը:

«Մենք կարող են հաստատել, որ Անգլիայում երկու պացիենտների՝ նույն ընտանիքի անդամների անալիզները դրական արդյունք են տվել կորոնավիրուսի առկայությունն ստուգելիս»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն՝ հիվանդացածները հատուկ բուժում են ստանում, իսկ առողջապահության նախարարությունն իր հերթին, հիվանդության հետագա տարածում թույլ չտալու նպատակով, ատիվորեն փորձում Է պարզել՝ ում հետ են հասցրել շփվել վարակվածները:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել Է 9692-ի, 213 մարդ մահացել Է: Հայտնաբերված հիվանդությունների թվով առաջին տեղը շարունակում են զբաղեցնել Հուբեյը (վարակման ավելի քան 5,8 հազար դեպք, 204 մահացած) եւ այդ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքը:

Պեկինում հայտնաբերվել Է 121 ախտահարված (գրանցվել Է մեկ մահացած): Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել արդեն երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Կամբոջայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Նեպալում, Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում: