Կովկասի բնության հիմնադրամը «Արփա» պահպանվող լանդշաֆտի բնականոն գործունեության համար հատկացրել է 29 միլիոն 730 հազար ՀՀ դրամ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կովկասի բնության հիմնադրամը «Արփա» պահպանվող լանդշաֆտի բնականոն գործունեության համար հատկացրել է 29 միլիոն 730 հազար ՀՀ դրամ

Կովկասի բնության հիմնադրամը «Արփա» պահպանվող լանդշաֆտի բնականոն գործունեության համար հատկացրեց 2020թ-ի համար նախատեսված ֆինանսական աջակցությունը՝ 29 միլիոն 730 հազար ՀՀ դրամ

«Մենք սկսում ենք

Կովկասի բնության հիմնադրամը՝ CNF-ը, մեկնարկում է 2020 թվականի աջակցության ծրագիրը ԲՀՊՏ-ներին !!!

CNF-ը «Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացրել է 2020 թվականի համար նախատեսվող ֆինանսական աջակցությունը, որը կազմել է 29 միլիոն 730 հազար դրամ: «Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը աջակցություն սկսել է ցուցաբերել 2014 թվականից սկսած: Ընդհանուր առմամբ, 2014-19 թթ. համար ԿԲՀ-ն «Արփա» ՊԼ-ին ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: 2019 թվականին ԿԲՀ-ի կողմից ՊԼ-ին հատկացվել է մոտավորպես 29 միլիոն դրամի օժանդակություն, որից տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում, առաջին անգամ՝ ՊԼ-ի աշխատակիցների առոջապահական ապահովագրության համար: Նշենք, որ պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքն արդյունք տվել է, այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ:
#CNFArmenia #ArpaLandscape»

Մարինե Կարապետյան



Նման նյութեր