Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը 2020 թվականը կռունկի տարի է հայտարարել
Advertisement 1000 x 90

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը 2020 թվականը կռունկի տարի է հայտարարել

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) արգելոցների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարել Է Կռունկի համաշխարհային տարվա մեկնարկի մասին, 2020 թվականին բնապահպանները կիրականացնեն մի շարք ծրագրեր, որոնք նպատակամիտված են այդ հազվագյուտ թռչունների բնակության վայրերի պահպանմանը և այդ թռչունների ուսումնասիրմանը:

Ակցիային մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի WWF-ները, Կռունկների միջազգային հիմնադրամը (գիտնականների խումբ, որոնք ամբողջ աշխարհում ուսումնասիրում են կռունկներ), 24 արգելոցներ և ազգային բնայգիներ, Ամուրի Էկոտարածաշրջանի 22 հասարակական կազմակերպություն և բնության պահպանության վեց ջոկատ: WWF-ն կռունկների պաշտպանության արշավ Է կազմակերպել, քանի որ կարծում Է, որ այդ թռչունների թվաքանակը նվազում Է:

 



Նման նյութեր