«Կինս գնացել է հայ տղամարդու մոտ»․ սկանդալային դերասան Ալեքսեյ Պանինը դարձել է Դավիթ Մանուկյանի Youtube-յան շոուի առաջին հյուրը
Advertisement 1000 x 90

«Կինս գնացել է հայ տղամարդու մոտ»․ սկանդալային դերասան Ալեքսեյ Պանինը դարձել է Դավիթ Մանուկյանի Youtube-յան շոուի առաջին հյուրը

Ռուս դերասան Ալեքսեյ Պանինը դարձել է բլոգեր Դավիթ Մանուկյանի «У ХаХачей» շոուի առաջին հյուրը: Հաղորդման ձայնագրությունը հրապարակվել է DAVA-յի YouTube-յան ալիքում։ Հարցազրույցի ընթացքում Պանինը խոստովանել է, որ նախկին կինը գնացել է հայ տղամարդու մոտ՝ շեշտելով, որ շոուի հաղորդավարները հայեր են։

Համացանցի աստղը որոշել է նոր նախագիծ սկսել, որտեղ ըստ շոուի ձեւաչափի Դավիթը երեք ընկերների հետ անկաշկանդ մթնոլորտում հարցազրույց կվարի հայտնի հյուրերի հետ:

«Բարեւ, հարգելիներս: Մենք որոշեցինք փորձել ինքներս մեզ նոր ձեւաչափում եւ սկսում ենք մեր «У ХаХачей» շոուն։ Մեր առաջին հաղորդման հյուրը Ալեքսեյ Պանինն է: Նա անկեղծորեն կպատասխանի իր ամենաաղմկահարույց տեսանյութի մասին բոլոր հարցերին։ Շատ ծիծաղ ու ցնցող խոստովանություններ կլինեն։ Սոլովյովն ու Գալկինը անուշադրության չեն մատնվել։ Ալեքսեյ Պանինը ազնվորեն եւ մանրամասն պատմել է շան մասին, ոտքի եւ ոչ միայն»,- նոր նախագծի մասին պատմել է սիրելի Օլգա Բուզովան: Բացի այդ, հատուկ թողարկման համար հաղորդավարները Ալեքսեյ Պանանինի հետ միասին ձայնագրել են «Շնիկ» երգը եւ նույնիսկ տեսահոլովակ են նկարահանել։

style.news.am