Փաշինյանը թաքցնում է իրականությունը, ԼՂ հարցի շուրջ ընթանում են բանակցություններ. Հայաստանի իշխանությունը պետք է խոստովանի, թե ինչ փաստաթղթի շուրջ է բանակցում. Ստանիսլավ Տարասով. tert.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանը թաքցնում է իրականությունը, ԼՂ հարցի շուրջ ընթանում են բանակցություններ. Հայաստանի իշխանությունը պետք է խոստովանի, թե ինչ փաստաթղթի շուրջ է բանակցում. Ստանիսլավ Տարասով. tert.am

Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով`Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բանակցություն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա մասին վկայում է հանդիպման տևողությունը` հունվարի 29-ին`7, հունվարի 30-ին՝ ավելի քան 4 ժամ:

«Ընթանում են բանակցություններ՝ կոնկրետ ինչ-որ փաստաթղթի շուրջ»,- ասաց նա`նշելով, որ ՀՀ իշխանությունները պետք է անկեղծ լինեն հայ ժողովրդի հետ և ասեն, թե ինչ փաստաթուղթ է դա:

Իր համոզմամբ`բանակցությունները հիմա ընթանում են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, սեղանին դեռ այդ փաստաթուղթն է: Նա տարօրինակ համարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրեն Սերժ Սարգսյանն է ժառանգություն թողել «Մադրիդյան սկզբունքները», իրենք հիմա բանակցային սեղանին դա չեն քննարկում:

«Հայաստանի վարչապետը հայտարարում է մի բան, արտգործնախարար Մնացականյանը հանդիպումներում անում է այլ բան: Նա վարում  է բանակցություններ կոնկրետ փաստաթղթի շուրջ, և դա «Մադրիդյան սկզբունքներն» են: Նրա արածն ու Փաշինյանի ասածները միմյանց չեն համապատասխանում»,- ասաց նա` համարելով, որ Փաշինյանն իր հայտարարություններով թաքցնում է իրականությունը:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր