Greatpicture.ru կայքը ներկայացրել է 5 երևույթ, որոնք նյարդայնացնում են կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին։
Խոյ
- Երբ գովում են մեկ ուրիշի և ոչ թե ձեզ։
- Երբ ստիպված եք զբաղվել ձանձրալի, միատոն աշխատանքով։
- Երբ ձեր հաջողություններն ուշադրության չեն արժանանում։
- Երբ քննադատում են ձեզ։
- Երբ ձեզ խնամում են և հսկում։
Ցուլ
- Երբ ստիպված եք արագ որոշումներ կայացնել։
- Երբ գումար չկա։
- Երբ որևէ մեկը հավակնում է ձեր սեփականությանը։
- Երբ տանն անհարմար է։
- Երբ ձեր կյանքում անսպասելի բաներ և փոփոխություններ են տեղի ունենում։
Երկվորյակներ
- Աշխատանքի խիստ գրաֆիկ։
- Ամենօրյա տնային պարտականություններ։
- Ոչ նախաձեռնողականություն և հոռետեսություն։
- Նույնանման աշխատանք։
- Միօրինակություն։
Խեցգետին
- Կոպտություն, ոչ կոռեկտ պահվածք, ամբարտավանություն։
- Քննադատություն, ձեր բնավորության և կենսակերպի դատապարտում։
- Անհարգալից վերաբերմունք ձեր ընտանիքի նկատմամբ։
- Հաճախակի երեկույթներ և միջոցառումներ։
- Տեղափոխություն և կահույքի վերադասավորում։
Առյուծ
- Ոչ վճռական և սահմանափակ մարդիկ։
- Ձեզ համեմատելն այլ մարդկանց հետ։
- Անհեռանկար վիճակ։
- Վերահսկողություն և ենթարկվելու անհրաժեշտություն։
- Միանման և ձանձրալի կյանք։
Կույս
- Գումարային դժվարություններ։
- Թափթփվածություն տանը։
- Նկատողություններ և քննադատություն։
- Աղմուկ։
- Ձեր պլանների ձախողում։
Կշեռք
- Խանդ, հիստերիա և սկանդալներ։
- Ընտրելու և որոշում կայացնելու անհրաժեշտություն։
- Տնային գործերով զբաղվելու անհրաժեշտություն։
- Թափթփվածություն տանը։
- Անհատական աշխատանք։
Կարիճ
- Երբ ստիպված եք կախված լինել որևէ մեկից։
- Երբ որևէ մեկը փորձում է մտնել ձեր հոգու խորքը։
- Երբ որևէ մեկը փորձում է ցույց տալ իր առավելությունը ձեր նկատմամբ։
- Երբ մարդիկ փորձում են պարտադրել իրենց տեսակետը։
- Երբ որևէ մեկը թաքցնում է իրականությունը։
Աղեղնավոր
- Երբ ստիպված եք աշխատել ձանձրալի և միանման միջավայրում։
- Երբ որևէ մեկը հոռետեսորեն է տրամադրված։
- Երբ պահանջներ են ներկայացնում՝ ձեր արտաքին տեսքի, հոբիի կամ բնավորության հետ կապված։
- Երբ մատնանշում են ձեր շռայլությունը։
- Երբ անուշադրության են մատնում ձեր կարծիքը։
Այծեղջյուր
- Երբ չեն վստահում ձեզ և չեն տեսնում ձեր պոտենցիալը։
- Երբ ստիպված եք համեստ ապրել և սահմանափակել ձեզ ամեն ինչում։
- Երբ որևէ մեկն անիմաստ խոսում է։
- Երբ ստիպված եք ելույթ ունենալ հանրության առաջ։
- Երբ որևէ մեկը խախտում է կյանքի սովորական ռիթմը և հանգստությունը։
Ջրհոս
- Կյանք՝ ըստ դասացուցակի։
- Սկանդալներ և հարաբերությունների պարզում։
- Ստանդարտություն և միօրինակություն։
- Կրքի և մշտականության պահանջ։
- Ձեր համոզմունքների և կարծիքների չընդունում։
Ձկներ
- Իրավիճակ, երբ ստիպված եք ուշադրության կենտրոնում լինել։
- Զարգացման հնարավորությունից զրկում։
- Կոպտություն և պրիմիտիվություն։
- Ձեր թուլության, ոչ ինքնուրույնության և իրականությունից կտրված լինելու համար դատապարտում։
- Ֆիզիկական աշխատանքով զբաղվելու անհրաժեշտություն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը