Մարդկությունը հակաբիոտիկներ օգտագործում է 75 տարիների ընթացքում, և որքան հաճախ են դրանք օգտագործվում, այնքան արագ են բակտերիաները կայունություն ձեռք բերում դրանց նկատմամբ։ Adme.ru-ն գրում է, որ սա նշանակում է, որ կարող է գալ մի պահ, երբ անտիբիոտիկները կդադարեն աշխատել։ Իսկ առանց նրանց անհնար է վիրաբուժությունը, լուրջ վնասվածքների և այրվածքների բուժումը, պայքարը քաղցկեղի դեմ, օրգանների փոխպատվաստումը։ Բժիշկ Կոմարովսկին զգուշացնում է հակաբիոտիկների մասին։
Անհրաժեշտ է ընդունել բացառապես այն հակաբիոտիկները, որոնք նշանակվել են բժշկի կողմից։ Ինքնաբուժմամբ մի զբաղվեք։
Միշտ ավարտեք հակաբիոտիկներով բուժման կուրսը, նույնիսկ, եթե ձեզ ավելի լավ եք զգում։
Երբեք մի օգտագործեք մնացած հակաբիոտիկները, նույնիսկ, եթե դրանք նախորդ անգամ օգնել են ձեզ։
Երբեք խորհուրդ մի տվեք այն հակաբիոտիկներն ընկերներին, մտերիմներին, ծանոթներին, որոնք ձեզ է նշանակել բժիշկը։
Կանխարգելեք վարակները. պարբերաբար լվացեք ձեռքերը, խուսափեք հիվանդ անձանց հետ շփումից, ժամանակին պատվաստվեք։
Հիշեք, որ հակաբիոտիկներն անարդյունավետ են վիրուսների դեմ պայքարում։
Աշխարհում քիչ հիվանդություններ կան, որոնց դեպքում հակաբիոտիկներն անմիջապես անհրաժեշտություն են։ Ավելի լավ է, երբ բժիշկը հսկում է ձեր վիճակը, նշանակում անալիզներ՝ հասկանալու համար՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ հակաբիոտիկներ նշանակելու, թե՞ ոչ։
Հիշեք, որ որքան հազվադեպ ենք հակաբիոտիկներ օգտագործում, այնքան քիչ է հավանականությունը, որ մեր երեխաներն ու թոռներն անպաշտպան կլինեն բակտերիալ հիվանդություններից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը