
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 31-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար: