Արյան ճնշման բարձրացումը լուրջ խնդիր է, որն անուշադրության մատնել չի կարելի: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ որպես կանոն՝ մարդկանց մեծ մասը խնդրին ուշադրություն է դարձնում միայն այն ժամանակ, երբ արդեն հասցրել են բարդություններ զարգանալ:
Այս նշանները կարող են վկայել արյան բարձր ճնշման մասին.
- գլխացավեր
- շնչառության հետ կապված խնդիրներ
- վերջույթների թմրածություն
- արյուն մեզի մեջ
- տեսողության վատացում
- արյան շրջանառության վատացում
- արյունահոսություն քթից
- գլխապտույտ:
Հաճախ այս նշանները կարող են աննշան թվալ մարդկանց, ինչի արդյունքում՝ խնդիրն անտեսված է մնում, և բարդություններ են զարգանում: Խնդիրը կարող է ախտորոշվել մասնագետի կողմից: Հարկավոր է ժամանակին դիմել բժշկական օգնություն ստանալու համար և հետևել մասնագետի ցուցումներին:
Խնդրի զարգացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ: Կանխարգելման համար կարևոր է առողջ կենսակերպ վարել, խուսափել անառողջ սննդից. նվազագույնի հասցնել նատրիումի օգտագործումը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը