Սյունիքի Բուղտա և Բուրթել Օրբելյան իշխանները։ Ձեռագիրը, որի մեջ է մանրանկարը, գրվել է 1306 թ., Օրբելյանների նստավայր Եղեգիսում, բայց ցավոք այժմ մեծապես վնասված է՝ հատկապես նկարազարդ թերթերը։
Բարեբախտաբար անվնաս է իշխանների նկարով խորանը։ Սա կարելի է համարել մոնղոլական գերիշխանության շրջանից մեզ հասած՝ իրական մարդկանց պատկերող եզակի օրինակներից։ Ավելացնենք, որ Բուղտան (կապույտ հագուստով) զոհվել է 1318 թ., Սյունիք ներխուժած ասպատակիչների դեմ կռվում։ Իսկ Բուրթելը Սյունյաց իշխան է եղել 1300-1348 թթ. և իր արժանիքների համար կոչվում է նաև «Բուրթել մեծ»։ Նա է կառուցել Նորավանքի Ս. Աստվածածին երկհարկանի եկեղեցին (ճարտարապետ՝ Մոմիկ)։
Կարեն Մաթևոսյան