ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: