ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում Է, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը, ինչպես եւ 2016 թվականի ընտրություններում, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին թույլ տա դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու եւ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակի հավակնելու շանս ստանալ: Այդ մասին Թրամփը հայտարարել Է փետրվարի 2-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Սպիտակ տան ղեկավարը Սանդերսին համարել Է կոմունիստ՝ ելնելով նրա գաղափարական հայացքներից: «Երբ ես մտածում եմ Բեռնիի մասին, ապա միտքս Է գալիս կոմունիզմը: Դուք կարող եք նրան համարել սոցիալիստ»,- նշել Է Թրամփը՝ հիշեցնելով, որ այդ քաղաքական գործիչը 1988 թվականին մեղրամիսն անցկացրել Է Խորհրդային Միությունում՝ այցելելով Մոսկվա, Լենինգրադ եւ Վոլգայի ափի քաղաքներ: «Ես կարծում եմ, որ նրանք (դեմոկրատների վերնախավը) կրկին կզբաղվեն ընտրությունների նենգափոխումներով Սանդերսի դեմ: Ես տեսնում եմ, թե ինչ Է տեղի ունենում: Նրանք կրկին նենգափոխում են ի վնաս նրա»,- պնդել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: