Երկու տարի շարունակ, թավիշը դանդաղ, բայց հետևողականորեն, օպտիմալացման անվան տակ քանդում է պետական ինստիտուտները, Արցախյան բանակցությունները մտցնում է փակուղի, ոչնչացնում է արժեհամակարգի մնացուկները, տարածում է ատելություն և չարություն։
Եվ այսքանից հետո կան մարդիկ, ովքեր դա ոչ միայն չեն տեսնում, այլ իրենց հռչակել են հեղափոխության պահապաններ և պատրաստ են հրամանի դեպքում սոված գայլերի նման պատռել թավիշը քննադատողների կոկորդը։ Իսկ «հեղափոխության պահապաններ» գաղափարը մեջ բերած անձը ինչպես միշտ պատասխան չի տա իր կողմից շրջանառության մեջ դրված արտահայտության համար, համարելով որ իրեն ճիշտ չեն հասկացել, սխալ են իրականացրել իր մտահղացումը։
Այս ամենի մեջ նաև ողբերգական կլինի այն, որ պետությունը կորցնելուց հետո էլ, եթե հասցնեն գաղթական դառնալ` ուշքի չեն գա, այլ կշարունակեն դրա մեջ մեղադրել նախկիններին, ռուսներին, Գրիբոյեդովին, Ստալինին, Աստծուն, Քրիստոսին, Գրիգոր Լուսավորչին, Մուհամեդին, Բալաբեկին…
Արթուր Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից: