Ինչպես գրում է tert.am-ը, Չինաստանում համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքի հիվանդանոցներից մեկում կիրակի օրը նոր կորոնավիրուսով վարակված զույգը լիովին առողջ երեխա է ունեցել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Առաջինը վարակվել է երեխայի հայրը, որը հիվանդանոցում բժշկական օգնություն է ստանում: Բժիշկները կասկածում են, որ մայրը նույնպես, հնարավոր է, վարակված լինի: Նա գտնվում է կարանտինի մեջ:
Կինը երեխային լույս աշխարհ է բերել Ուհանի հիվանդանացում հատուկ հղիների համար առանձնացված սենյակում` ամբողջովին պաշտպանիչ հագուստներով բժիշկների օգնությամբ, որոնք նշում են, որ «երեխան առողջ է, բոլորը` երջանիկ»:
Նշվում է, որ երեխայի քաշը 3,5 կգ է: Տղա երեխային այժմ բժիշկները մի քանի հետազոտությունների են ենթարկելու:
Ավելի մանրամասն՝ tert.am