«Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում անցկացնում է ռազմաուսումնական վարժանքներ». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում անցկացնում է ռազմաուսումնական վարժանքներ». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում անցկացնում է ռազմաուսումնական վարժանքներ: Վարժանքներին մասնակցում են ինչպես Նախիջևանի կայազորը, այնպես էլ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները: Ուսումնական վարժանքն ընթանում է գիշերային, բնակլիմայական վատ պայմաններում հակառակորդի թիկունք ներթափանցելու և ռազմական գործողություն իրականացնելու սցենարով: Սա Ադրբեջանի ռազմական կառույցի 2020թ. առաջին մարտավարական ուսումնական վարժանքն է, որի մեկնարկը տրվել է Նախիջևանում:

Այս ուսումնական վարժանքը առանձնանում է մինչ այս եղածներից նրանով, որ Նախիջևանի կայազորին տրվել է լիակատար հրամանատարության իրավունք կազմակերպելու Նախիջևանի պաշտպանությունը և ռազմական գործողությունների տեղափոխումը հակառակորդի դաշտ»:

Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում անցկացնում է ռազմաուսումնական վարժանքներ: Վարժանքներին մասնակցում են ինչպես Նախիջևանի…

Gepostet von Կարեն Հովհաննիսյան am Montag, 3. Februar 2020



Նման նյութեր