Արիանա Գրանդեն իր սկավառակների ունկնդրումների ռեկորդ Է սահմանել
Advertisement 1000 x 90

Արիանա Գրանդեն իր սկավառակների ունկնդրումների ռեկորդ Է սահմանել

Ամերիկացի երգչուհի եւ երգերի հեղինակ Արիանա Գրանդեն դարձել Է առաջին կատարողը, որի երեք տարբեր ալբոմներից երաժշտությունը Spotify սթրիմինգային ծառայությունում ներկայացրել են 3,5 միլիարդ անգամ: Այդ մասին հայտնել Է NME-ն՝ վկայակոչելով chartdata ծառայության Twitter-օգտահաշիվը:

Խոսքը վերաբերում Է “My Everything”, “Dangerous Woman” եւ “thank u, next” սկավառակներին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Spotify-ն իր կայքում հրապարակել Է տասնամյակի այն արտիստների վիճակագրությունը, որոնց կատարումներն ունկնդրումների առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել: Արիանա Գրանդեն հայտնվել Է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն ունեցող երաժիշտների առաջին հնգյակում: Ցուցակը գլխավորել Է Post Malone-ը, փոփ-հնգյակում տեղ են գտել նաեւ Բիլի Այլիշը, Էդ Շիրանը եւ պուերտոռիկացի ռեգեթոն-կատարող Bad Bunny-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: