Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնում է, որ փետրվարի 5-ից Ռուսաստանից այլ երկրներ ավիափոխադրումները կթանկանան գրեթե 3%–ով` ռուբլու նկատմամբ եվրոյի և դոլարի փոփոխված փոխարժեքներին համապատասխան։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) միջազգային չվերթերի համար կվերահաշվարկի արժույթի փոխարժեքը։ ՌԴ ԿԲ–ի կողմից արտարժույթի նկատմամբ սահմանած ռուբլու փոխարժեքը հիմք կհանդիսանա գնային փոփոխության համար։
Արտասահմանյան ավիատոմսերի գները սահմանող IATA–ի գնային քաղաքականությունը 2006 թվականից կախված է եղել դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու փոխարժեքից։