Աշոտ Փաշինյանը ունի թիկնապահներ և ծառայողական մեքենա․ մեքենան արժե 35 հազար դոլար. politik.am
Advertisement 1000 x 90

Աշոտ Փաշինյանը ունի թիկնապահներ և ծառայողական մեքենա․ մեքենան արժե 35 հազար դոլար. politik.am

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուայն էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ Կիրակի օրը ընտանիքով գնացել են Արցախ՝ Աշոտին տեսության: Այցի ընթացքում մտել են մի ռեստորան, որը ՀԴՄ չի տրամադրում։ Փաշինյանը այս պատմությունից մեծ աղմուկ էր բարձրացրեց և հայտարարել, որ ռեստորանի սեփականատերերը «զինվորի բաժին են գողանում»։

Հետո պարզվեց, որ խոսքը «Արի Ռեզորթ» ռեստորանային համալիրի մասին է, որը ղեկավարում է Արշակ Զաքարյանը։ Հիշեցնենք, որ Արշակ Զաքարյանը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի միջոցով աջակցություն է տրամադրել Պաշտպանության բանակին և նրան մեղադրել «զինվորի բաժին գողանալու» մեջ անտրամաբանական է։

Արշակ Զաքարյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում որոշ մանրամասններ ներկայացնում կատարվածից։ Զաքարյանը ըստ էության կարևոր տեղեկատվություն է նաև հանրայնացնում։ Պարզվում է վարչապետ Փաշինյանի որդին զինվորական ծառայության ընթացքում  շրջում է թիկնապահներով։

Աշոտ Փաշինյանի անվտանգությունը ապահովում է ՊՊԾ-ն, որը ապահովում են նաև Փաշինյանի և իր ընտանիքի մյուս անդամների անվտանգություն։ Ըստ մեր աղբյուրի ամենայն հավանականությամբ կոնկրետ Աշոտ Փաշինյանի անտանգություն ապահովողները Արցախի բնակիչներ են։

Հիշեցնենք, որ Politik.am-ը իր նախորդ հետքաննական հոդվածներից մեկում գրել էր, որ կառավարությունը պետական միջոցներով ծառայողական մեքենա է գնել Մարիամ Փաշինյանի համար։

Պարզվում է ծառայողական մեքենա ունի նաև Աշոտ Փաշինյանի։ Toyota Land Cruiser Prado  2013 թվականի արտադրության։ Մեքենայի շուկայական արժեքը մոտ 35 հազար դոլար է։

Ի դեպ Աշոտ Փաշինյանին սպասարկող մեքենան առաջին անգամ ֆիքսվել է Նարեկ Սամսոնյանի կողմից։  Սամսոնյանի կողմից նկարահանված տեսանյութում քայլում են Աշոտ և Մարիամ Փաշինյանները, իսկ նրանց հետևում է Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X Trail մակնիշի մեքենան, որից հետո գալիս է  Աշոտ Փաշինյանի Toyota Land Cruiser Prado-ն։

Մեքենան Արցախում Աշոտ Փաշինյանին սպասարկում է այն ժամանակ, երբ նա զորամասից դուրս է գալիս։

politik.am