Եվրասիական տնտեսական միության երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան եւ Ղրղզստան) ուժի մեջ են մտել սահմանով ֆիզիկական անձանց կողմից փողերի փոխադրման նոր կանոնները: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը: Ֆիզիկական անձինք սահմանը հատելիս պարտավոր կլինեն հայտարարագրել փողերը, եթե դրանց գումարը գերազանցում Է 100 հազար դոլարը, ինչպես նաեւ հաստատեն դրանց ծագումը: Նշվում Է, որ այս պահանջը վերաբերում Է նաեւ չեկերին, պարտամուրհակներին եւ ոչ անվանական արժեթղթերին, որոնք կարելի Է կանխիկացնել:
Դրամական միջոցների ծագումը հաստատելու համար քաղաքացիներին հարկավոր կլինի ներկայացնել բանկային փաստաթղթեր կամ քաղաքացիական-իրավական գործարքների կատարումը հաստատող փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նոր կանոնների սահմանմանը հավանություն Է տվել 2019 թվականի օգոստոսին: Փոփոխությունների նպատակը պայքարն Է այն միջոցների տեղաշարժի դեմ, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման կամ հանցավոր եկամուտների օրինականացման համար: