ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել անորոշ ժամանակով դադարեցնել ամերիկյան անօդաչուներով այն տարածքների վրա հետախուզական թռիչքների՝ Թուրքիայի հետ համատեղ գաղտնի ծրագիրը, որտեղ գտնվում են սիրիացի քրդերի զինված կազմավորումները: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի չորս աղբյուր:
Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ հետախուզական թռիչքները կատարվում Էին ամերիկյան անզեն անօդաչուների կողմից Ինջիռլիքի ռազմակայանից, որն օգտագործվում Է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի կողմից չի հաջողվել պաշտոնական հավաստում ստանալ ծրագրի դադարեցման մասին, ճշտել Է գործակալությունը: Ինչպես նշում Է գործակալությունը, ԱՄՆ-ն այդ որոշումն ընդունել Է այն բանից հետո, երբ 2019 թվականի հոկտեմբերին Անկարան Սիրիայում (Եփրաթ գետից արեւելք) սկսեց «Խաղաղության ակունք» անդրսահմանային գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: