«Վաղը պառլամենտում ծանր օր է լինելու»
Advertisement 1000 x 90

«Վաղը պառլամենտում ծանր օր է լինելու»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը պառլամենտում ծանր օր է լինելու։ 99.9 տոկոս հավանականությամբ Հրայր Թովմասյանին չեզոքացնելու նախագիծը կանցկացվի և, ի վերջո, կյանքի կկոչվի։ Իսկ վարչապետ Փաշինյանն էլ միամտորեն կկարծի, թե Սահմանադրական դատարանի հիմնախնդիրը վերջնականապես կարգավորված է և կարելի է հանգիստ շունչ քաշել։

Ուզում եմ հիշեցնել, որ իրականում ոչ մի հարց էլ չի լուծվելու, ընդամենը անցանկալի դատավորներն են հեռանալու, իսկ ՍԴ-ի ծանր հիմնախնդիրը դեռ երկար ժամանակ ուղեկցելու է Հայաստանի Հանրապետությանը՝ ինչ-որ մի օր պայթելու հեռանկարով։

Ցավոք սրտի, ինչպես միշտ ընտրվեց ամենաապաշնորհ գործիքակազմն ու ճանապարհը։ Միայն մի տարբերություն կա, այս մեկն ուղեկցվելու է անզուսպ ծափահարություններով և բացականչություններով»։

Վաղը պառլամենտում ծանր օր է լինելու։ 99.9 տոկոս հավանականությամբ Հրայր Թովմասյանին չեզոքացնելու նախագիծը կանցկացվի և ի…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Mittwoch, 5. Februar 2020



Նման նյութեր