10 անառարկելի միջոց՝  գումարը ձեր դրամապանակ բերելու համար
Advertisement 1000 x 90

10 անառարկելի միջոց՝  գումարը ձեր դրամապանակ բերելու համար

Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում՝ հավատա՞լ այս կամ այն նշանին, թե՞ ոչ։ Marketium.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց, որոնք հնարավորություն են տալիս գումար բերել ձեր կյանք։

Գտեք ձեր թղթադրամը։ Թող այն միշտ լինի դրամապանակում։ Թղթադրամի վերջին 2,3, իսկ ավելի լավ է 4 թվերը պետք է համընկնեն ծննդյան օրվա հետ։

Դրամապանակը պետք է պատրաստված լինի մաքուր կաշվից. ցանկալի է՝ այն լինի կարմիր գույնի։ Շատ մշակույթներում սա համարվում է հարստությունը գրավող միջոց։

Տարբեր երկրների դրամական միջոցները պետք է պահպանել դրամապանակի տարբեր հատվածներում։

Դրամապանակում գումարն այնպես դասավորեք, որ դիմային հատվածում այն ուղղված լինի դեպի ձեզ. գումարը պետք է դասավորել՝ ըստ մեծության, որպեսզի չափով ամենամեծը միշտ լինի աչքի առաջ։

Գումարը գլխիվայր մի դրեք։

Աշխատեք՝ դրամապանակում չլինեն կեղտոտ կամ պատռված փողեր։

Դրամապանակում եղած թափանցիկ հատվածում տեղադրեք այն իրի, երևույթի լուսանկարը, որի համար գումար եք ցանկանում հավաքել։

Եթե ճանապարհին կոպեկ եք տեսնում, ուշադրություն դարձրեք, թե որ հատվածով է այն ընկած. եթե վերևի հատվածում թռչուն է, կարող եք վերցնել, եթե գիր է, ապա վերցնել չի կարելի։

Գումարը դասավորեք միայն զույգ թվերով։

Դրամապանակում միշտ պետք է լինի «բազմացման համար գումար»։ Այդ հատվածը դատարկ չպետք է մնա։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am