Ֆրանսիայում առնվազն 26 մարդ Է մահացել գրիպից, երկրում համաճարակ Է հայտարարված
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում առնվազն 26 մարդ Է մահացել գրիպից, երկրում համաճարակ Է հայտարարված

Ֆրանսիայում 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի փետրվարը առնվազն 26 մարդ Է մահացել գրիպից, համաճարակը տարածվել Է երկրի ամբողջ մայրցամաքային տարածքում: Այդ մասին ասված Է Ֆրանսիայի հանրային առողջության ազգային գործակալության տեղեկագրում:

«2019 թվականի նոյեմբերի 4-ից գրանցվել Է գրիպով հիվանդանալու 311 ծանր դեպք, ընդ որում՝ դրանցից 49-ը տարվա հինգերորդ շաբաթում: … Մահացել Է 26 մարդ՝ մինչեւ 15 տարեկան երեք երեխա, 15-64 տարեկան 12 մարդ եւ 65-ից բարձր տարիքի եւս 11 հոգի»,-նշվում Է փաստաթղթում:

Եթե տարվա չորրորդ շաբաթում Ֆրանսիայի Նորմանդիա տարածաշրջանը ներկված Էր նարնջագույն, մինչ երկրի մնացած ամբողջ քարտեզն արդեն կարմիր Էր համաճարակից, ապա ներկայում համաճարակն ընդգրկել Է երկրի ամբողջ մայրցամաքային մասը:

Նաեւ համաճարակ Է հայտարարված Անտիլյան կղզիներում, իսկ Ռեունյոնում այն արդեն ավարտվել Է: «Գրիպի ակտիվությունը մետրոպոլիայի բոլոր տարածաշրջաններում զգալի աճ Է արձանագրել տարվա հինգերորդ շաբաթում: Բոլոր տարածաշրջաններն այժմ համաճարակի փուլում են»,-ասված Է տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: