Երբ ասում էինք, որ Հրայր Թովմասյանի դեմ գործը կարում են, իմ գիտակից շատ ընկերներ հակառակն էին պնդում։
Բայց ի՞նչ եղավ, ինչո՞ւ քրեական գործով չեն շարունակում ազատվել Թովմասյանից, եթե մեղավոր ա ու վերադառնում են օրենսդիրի ծառայություններին։
Գործը հարուցեցին, ընտանիքին խառնեցին, անմեղության կանխավարկածը մի լավ խախտեցին, մի լավ բամբասեցին, նսեմացրին թե՛ Թովմասյանի, թե՛ մյուս դատավորների արժանապատվությունը, Բաբլոյանին խառնեցին (էս սաղ հանուն էդ գործի), ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ու Վենետիկի հանձնաժողովի միջամտությունից հասկացան, որ բավական շեղվել են օրինականությունից ու եթե սենց շարունակեն հաջորդ անգամ էլ ո՞նց պիտի ժողովրդի առաջ կռուտիտ լինեն։ Դրա համար նայում են, թե համազեկուցողները, որ մասն են գնահատել, այն է՝
վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու ընթացակարգը, ուրեմն վերադառնանք ԱԺ նոր նախագծեր սարքենք։ Երևի մտածում են ԱԺ ինչ բերեն հարգվելու ա, անգամ էս նախագիծը։
Դեռ մարդ կա՞, որ մտածում ա քրեական գործը քաղաքական հետապնդում չէր։ Կլինի, ոնց չի լինի։ Դպրոցներում էլ մարդիկ լինում են, որ չեն հավատում, որ տարածության էրկու կետով մի ուղիղ ա անցնում։