Սահմանադրական պատերազմ՝ առանց հրամանատարների․․․ hraparak.am
Advertisement 1000 x 90

Սահմանադրական պատերազմ՝ առանց հրամանատարների․․․ hraparak.am

hraparak.am-ը գրում է. «Սովորաբար, երբ շատ լուրջ գործի են գնում, էլ չեմ ասում Սահմանադրական պատերազմի՝ առջևում  հրամանատարներն են լինում։ Պատկերացնու՞մ եք՝  պատերազմի գնան առանց հրամանատարների։

Սահմանադրական պատերազմի կիզակետում Ազգային ժողովն է՝ հանձինս նրա նախագահի ու փոխնախագահների։ Պարզվում է՝ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխությունների է գնում՝ առանց հրամանատարների։ Սա ի՞նչ է նշանակում՝ պատասխանատվությունից խուսափելու փո՞րձ, թե ղեկավար լինելու  ծանրակշիռ կեցվածք։ Պատկերացնու՞մ եք պատերազմի վերջնական արդյունքի (վերջնական արդյունքը պատահական չեմ նշում) հաղթանակը՝ առանց հրամանատարների։ Թե՞ նրանք կազմակերպական մասերն ամբողջացնում, անլեգալ հրամաններ են միայն  արձակում։ Ռազմի դաշտում անհնարին է․ զորքը կմատնվի խուճապի, քաոսային վիճակ կստեղծվի։  Քաղաքական և ռազմի դաշտերի միջև տարբերություն կա՞․․․

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր հրապարակվել է նախագիծ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը, ինչպես նշվեց, Ազգային ժողովի մեկ քառորդի նախաձեռնությունն է»։