Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բարեկամ պատգամավորների անունները չկան աղմկահարույց նախագիծը ներկայացնողների շարքում. armLur.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բարեկամ պատգամավորների անունները չկան աղմկահարույց նախագիծը ներկայացնողների շարքում. armLur.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ խորհրդարանին են ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծ, որով առաջարկում են չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը: Ընդունման արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի լիազորությունները։

Այդ պատգամավորներն են Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը, Սոս Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ ժամեր առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստը, որով հաստատվեց վաղվա նիստի օրակարգը:

Նկատենք, որ պատգամավորների նշված շարքում բացակայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական բարեկամների՝ եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի անունները:

Սիփան Փաշինյանն, օրինակ, այս հանգամանքը պարզաբանելիս ArmLur.am-ի հետ զրույցում վստահ հայտարարեց, թե ցանկացած իրավիճակում կանգնած է իր թիմի կողքին:

-Իմ չստորագրելը եղել է տեխնիկական խնդիր: Այսինքն՝ տեղում չեմ եղել այդ պահին: Ես իմ քաղաքական թիմի հետ կիսում եմ ողջ պատասխանատվությունը, եթե այդտեղ որպես այդպիսին պատասխանատվություն գոյություն ունի:

ArmLur.am-ի դիտարկմանը՝ ինքը չի՞ կարծում, որ իշխող խմբակցությունը հակասահմանադրական քայլ է իրականացնում, Փաշինյանն արձագանքել է գրեթե նույն կերպ.

-Դրա մասին կխոսենք ավելի ուշ: Բայց առհասարակ, ես ուզում եմ նկատել, որ ցանկացած հարցում ես իմ թիմի կողքին եմ և կրում եմ հավասարաչափ պատասխանատվություն: