Մի քանի օր առաջ ԱՄՆ-ումտեղի ունեցավ ամենամյա Super Bowl LIV-ը:
Խաղի բացման արարողությանը ելույթ են ունեցել Հոլիվուդի ամենահայտնի և գեղեցիկ կանայք՝ Շակիրան և Ջենիֆեր Լոպեսը: Սպորտի հազարավոր երկրպագուներ և հանդիսատեսի բազմությունը սպասում էր Սուպերգավաթի ընդմիջմանն ավելի անհամբերությամբ, քան հենց խաղին:
Փոփի աստվածուհիները հանդիսատեսին չհիասթափեցրին և իսկապես հիանալի ելույթ ունեցան:
Առաջինը բեմ բարձրացավ Շակիրան, ով փայլում էր իր շքեղ հագուստով:
Սակայն պետք է խոստովանենք, որ ամբողջ ուշադրությունը գրավել է Ջենիֆեր Լոպեսը: 12 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ մեգաաստղը հասցրել է 4 հագուստ փոխել՝ այդպիսով ետևում թողնելով Շակիրային:
Առաջին կատարման համար Ջեյ Լոն ներկայացել է շատ գրավիչ կաշվե հանդերձանքով` երկար վարդագույն մետաքսե փեշով: Բառացիորեն անմիջապես հետո Լոպեսը հանել է փեշը, որը երկար ժամանակ ճախրում էր օդում: Այնուհետև երգչուհին փայլել է մետաղական փայլուն զգեստով:
Մեգաաստղի հագուստի հեղինակը բոլորին հայտնի Versace նորաձևության տունն է:
«Մարմնի վերին մասը պատրաստված է կաշվից և կաշվե բաճկոնի տեսքով, որը զարդարված է հազարավոր սուր ծայրերով, «Սվարովսկի» բյուրեղներով: Հագուստը ստեղծելիս շեշտը դրել ենք բայքերական ոճի վրա, որը լրացրել է մետաքսե վարդագույն փեշը: Այդ բարդ ու միաժամանակ ցնցող հագուստն ամբողջովին ձեռքով է պատրաստվել հենց Versace-ի տանը: Հագուստը պատրաստել են ավելի քան 900 ժամում»,- նշվում է Versace-ի պաշտոնական էջում:
blognews.am