Կարանտինային ժամկետի ավարտից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան
Advertisement 1000 x 90

Կարանտինային ժամկետի ավարտից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում Չինաստանից ՌԴ տարհանված ՀՀ քաղաքացու վերաբերյալ:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտապես տեղեկատվություն է ստանում Չինաստանից ՌԴ Տյումենի մարզ տարհանված ՀՀ քաղաքացի Լ․Բաղդասարյանի վերաբերյալ։ Մշտական կապ է պահպանվում ՌԴ համապատասխան մարմինների, մարզային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սահմանված կարանտինային ժամկետի ավարտից հետո՝ դեսպանությունն, ըստ անհրաժեշտության և պահանջի, կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: