Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի համար նախատեսված տաղավարը:
«Բացատրական աշխատանքներից հետո Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։ Աշխատանքները շարունակական են»,- հայտնում են քաղաքապետարանից։