
Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բադախշանի նահանգում առնվազն 13 երեխա Է մահացել հիվանդությունից, որի ախտանշանները նման են թոքաբորբի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է TOLOnews աֆղանական հեռուստաալիքը, փետրվարի 6-ին հայտարարել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
Նրա տվյալներով՝ «վերջին երեք օրվա ընթացքում Բադախշանի նահանգի Յամգան գավառում առնվազն 13 դեռահաս Է մահացել թոքաբորբի նմանվող հիվանդությունից»: Աֆղանստանի իշխանություններից առայժմ ոչ մի տեղեկություն չի ստացվել Յամգանում աֆղան երեխաների հիվանդության ու մահվան պատճառի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: