Ռոնալդուն իր 35–ամյակի առթիվ շքեղ «Գելենդվագեն» է նվեր ստացել
Advertisement 1000 x 90

Ռոնալդուն իր 35–ամյակի առթիվ շքեղ «Գելենդվագեն» է նվեր ստացել

«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 35-րդ տարեդարձի առթիվ շքեղ նվեր է ստացել: Պորտուգալացու ընկերները նրան «Գելենդվագեն» են նվիրել, որը Ռոնալդուին սպասել է ռեստորանի բակում:

Անակնկալ նվերի տեսանյութը Instagram–ի իր էջում հրապարակել է ֆուտբոլիստի սիրեցյալը` Ջորջինա Ռոդրիգեսը։ Տեսանյութում երևում է ուրախությունից շփոթված Ռոնալդուն, ինչպես նաև կարմիր ժապավենով ավտոմեքենան ու ֆուտբոլիստների ընկերները։