
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուս են հայտնաբերել նորածնի մոտ: Այս մասին հայտնում է People’s Daily պարբերականը:
Երեխան ծնվել է փետրվարի 2-ին Ուհան քաղաքում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը: Ախտորոշումը կատարվել է ծնվելուց 30 ժամ հետո:
Բժիշկների խոսքով՝ երեխայի մայրը վարակվել է հղիության ժամանակ: Ընդ որում՝ մասնագետները չեն կարողանում բացատրել, թե վիրուսն ինչպես է փոխանցվել երեխային: Բժիշկներից մեկի խոսքով՝ այս միջադեպը կարող է վկայել հիվանդության փոխանցման նոր եղանակի մասին:
Ներկայումս երեխայի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ վերջերս Չինաստանի Խարբին քաղաքի (Հեյլունցզյան նահանգ) հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինն առողջ աղջիկ էր ծնել: