- Լրագրող առաջին տիկին
Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։
- Սիրո պատմությունը
Վարչապետի և նրա տիկնոջ առաջին ծանոթությունը եղել է խմբագրությունում. Աննան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր ընդունվել այն թվականին, երբ վարչապետին հեռացրեցին: Բոլոր դասախոսներն առաջին դասերի ժամանակ ուսանողներին բացատրում էին, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը պետք է չլինի Նիկոլ Փաշինյանի նման: Երբ այս անունը շատ է շոշափվել, հետաքրքրություն է առաջացել, թե ով է այդ հակահերոսը և «հրեշը», որն այսպես իրարանցում է առաջացրել: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Լրագիր» թերթում պատրաստում էր «Եմ, ես, է» երիտասարդական ներդիրը, որին թղթակցում էին ուսանողները: Աննա Հակոբյանն այդ շրջանակներում մի քանի անգամ այցելել էր խմբագրություն ու գրել այդ ներդիրի համար, այդպես էլ ծանոթացել են:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մինչև օրս եկեղեցում պաշտոնապես չեն ամուսնացել։ Վարչապետն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Մի օր իմ ընտանիքն եկել է իրենց տուն, և հայրս Աննայի հորից պաշտոնապես խնդրել է դստեր ձեռքը, որի ժամանակ էլ փոխանակվել են ամուսնական մատանիները:
Չեմ բացառում, որ Հայ առաքելական եկեղեցում երբևէ կլինի մեր պսակադրության արձանագրումը: Ցանկացած զգեստի, որ կինս ցանկանա կրել, ես համաձայն կլինեմ»:
- Բազմազավակ մայր
Աննա Հակոբյանն ունի երեք դուստր և մեկ որդի։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), ով այժմ ծառայում է Հայոց բանակում, Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։
- Բարեգործություն
ՀՀ վարչապետի տիկինը հիմնել է «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները: Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը։
- Ոճը
Աննա Հակոբյանը, ով առաջին տիկնոջ դերում բավական ակտիվ մասնակցում է տարբեր միջոցառումների, պրոպագանդում է հայկական արտադրանքը՝ համագործակցելով մի շարք հայ դիզայներների հետ։ Առօրյայում տիկին Աննան նախապատվությունը տալիս է ջինսե տաբատներին, հարմարավետությանը։
Ամբողջությամբ՝ wnews.am